Դեպի Վեր










11:09
Goal.com. «Միլանը» կարող է ձեռք բերել Խաբի Ալոնսոյին

Իտալական «Միլանը» նախատեսում է գնել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոյին, տեղեկացնում է Goal.com-ը:

Նշվում է, որ հավանական գործարքը գնահատվում է 15 մլն. եվրո: Իսպանացու տեղափոխմանը կարող են խոչընդոտել ֆինանսական խնդիրները, քանի որ Ալոնսոն ցանկանում է ստանալ տարեկան առնվազն 4 մլն. եվրո աշխատավարձ:

Հիշեցնենք, որ Ալոնսոյի պայմանագիրը «Ռեալի» հետ լրանում է 2014 թվականի հունիսին: «Ռեալի» ղեկավարությունը ցանկանում էր երկարաձգել պայմանագիրը ևս երկու տարով, սակայն իսպանացին մերժել էր ակումբի առաջարկը:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 441 | Ավելացրեց: Ադմին(Matt) | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
 
Միլանի Հայալեզու Երկրպագուների Ֆան Կայք