Միլան
AC
 Milan.svg.png
Ամբողջական անունAssociazione Calcio Milan
Միլան Ֆուտբոլային Ակումբ
Մականուն(ներ)Rossoneri (կարմիր-սևեր),
Diavolo (դևեր)
ԱնվանումՄիլան
ԳույներԿարմիր-սև-ճերմակ
ՀիմնադրումԴեկտեմբերի 16, 1899 թ.
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՔաղաքCoA Città di Milano.svg Միլան
ՄարզադաշտՍան Սիրո
Ընդունակություն80,018
ՆախագահԻտալիա Սիլվիո Բերլուսկոնի
ՄարզիչԻտալիաՄասիմիլիանո Ալլեգրի
ԱվագԻտալիա Մասիմո Ամբրոզինի
Կայք
ԼիգաՍերիա A (Իտալիա)
2012/133-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ


1901թ.-ին Միլանը նվաճել է իր առաջին պատմական գավաթը` Իտալիայի չեմպիոնի տիտղոսը եզրափակիչում հաղթելով Ջենոային:

1906թ.-ին Միլանը երկրորդ անգամ է դարձել Իտալիայի չեմպիոն այս անգամ հաղթելով Յուվենթուսին: Դրան անմիջապես հաջորդեց երրորդ չեմպիոնական կոչումը 1907 թ.-ին: Այդ տարում Միլանը ստացավ իր նոր անունը 'Football Club Milan':

1926թ.-ին Պիետրո Պիրելլին որոշեց ներդրում կատարել Միլանում մարզադաշտ կառուցելու համար, որտեղ իրենց տնային հանդիպումները կանցկացնեին Միլանն ու Ինտերը: Այդպես սկսվեց լեգենդար Սան Սիրոյի պատմությունը:

1908թ.-ին Իտալիայի Ֆուտբոլի Ֆեդերացիան որոշեց օտարերկրացի ֆուտբոլիստներին արգելել Իտալիայի առաջնությանը մասնակցել: Այդ որոշումը Միլանին մեծ վնաս հասցրեց և Միլանը հրաժարվեց մասնակցել առաջնությանը: Դրանից հետո ավելի քան քառասուն տարի Միլանը չէր կարողանում հասնել հաջողության: Այդ ընթացքում Միլանը փոխեց իր անունը ավելացնելով երկու բառ A.C. (Associazione Calcio)և այդպիսով ձեռք բերելով ներկայիս անունը A.C. MILAN (Associazione Calcio Milan):

1949թ.-ին Միլանում հայտնվեցին Նորդալը,Գրինը և Լիդհոլմը,որոնց անվանեցին "Գրե-Նո-Լի": Նրանց օգնությամբ Միլանը չորրորդ անգամ դարձավ երկրի չեմպիոն:

1955թ.-ին Միլանը նվաճեց իր հինգերորդ սկուդետտոն:Հաջորդ տարի Միլանը Չեմպիոնների գավաթի մրցաշարի կիսաեզրափակիչում պարտվեց Ռեալին:

1958թ.-ն Միլանը համալրեց Ալտաֆինին:Ալտաֆինի,Լիդհոլմ,Սկիաֆինո եռյակի օգնությամբ Միլանը վերադարձրեց չեմպիոնական կոչումը:

1962թ.-ին Միլանը հերթական անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն:Հաջորդ տարում Միլանն առաջին անգամ դարձավ Չեմպիոնների գավաթակիր եզրափակիչում 2-1 հաշվով հաղթելով Բենֆիկային:

1968թ.-ին Միլանն իններորդ անգամ դարձավ երկրի չեմպիոն,իսկ հաջորդ տարում Միլանը երկրորդ անգամ դարձավ Չեմպիոնների գավաթակիր Մադրիդում կայացած եզրափակիչում 4-1 հաշվով հաղթելով Այաքսին: Խաղի հերոս դարձավ Պրատին` խփելով երեք գոլ:

1976-1977 մրցաշրջանում Միլանը հազիվ իր տեղը պահպանեց Serie A-ում:Այդ ժամանակ թիմը գլխավորեց Լիդհոլմը և 1979թ.-ին Միլանը նվաճեց իր տասերորդ սկուդետտոն:Հաջորդ տարի Միլանի նախագահին և երկու ֆուտբոլիստների մեղադրեցին խաղերի առուծախի մեջ և Միլանին ուղարկեցին Serie B,որտեղից Միլանը դուրս եկավ երկու տարի անց:

1986թ.-ին Միլանը գնեց Սիլվիո Բերլուսկոնին և Միլանի գլխավոր մարզիչ նշանակվեց մարզակոշիկի խանութի վաճառող Արիգո Սակին,իսկ թիմում հայտնվեցին հոլանդացիներ Գուլիտը,Ռայկարդը և Վան Բաստենը:Ֆուտբոլիստները Սակիին չէին սիրում և նրա հետ ունեցած անընդհատ կոնֆլիկտների պատճառով Բեռլուսկոնին գլխավոր մարզիչ նշանակեց Կապելլոյին,ում գլխավորությամբ Միլանը 4 անգամ դարձավ երկրի չեմպիոն,3 անգամ հասավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ,սակայն միայն մեկ անգամ հաղթեց 1994թ.-ին 4-0 հաշվով Բարսելոնաին:

1996թ.-ին Միլանը տասնհինգերորդ սկուդետտոն նվաճեց:Այնուհետև Բերլուսկոնիի և Կապելլոյի միջև ֆինանսական կոնֆլիկտների արդունքում Կապելլոն հեռացավ Միլանից և նրան փոխարինելու եկավ Տաբարեսը:Սակայն նա չկարողացավ անել այն,ինչ նրանից սպասում էին:Արդյուքում Միլանը կրկին գլխավորեց Սակին,բայց ապարդյուն:Միլանը Իտալիայում զբաղեցրեց տասնմեկերորդ տեղը:Սակիին փոխարինեց Կապելլոն,ում նույնպես չհաջողվեց ոչինչ անել,որի արդյունքում Միլանը գլխավորեց Ձակերոնին և թիմը նվաճեց տասնվեցերորդ սկուդետտոն:

Միլանում սկսվեց նոր հաղթական ժամանակաշրջան,երբ Միլանը գլխավորեց Կառլո Անչելոտին:Նրա գլխավորությամբ Միլանը դարձավ Իտալիայի չեմպիոն,մեկ անգամ նվաճեց Իտալիայի գավաթը,երկու անգամ Իտալիայի սուպեր գավաթը,երկու անգամ դաձավ Չեմպիոնների Լիգայի հաղթող,նվաճեց Եվրոպայի երկու սուպեր գավաթ,դարձավ աշխարհի ակումբային չեմպիոն:

Չեմպիոնների Լիգայում հաղթելուց հետո Միլանը սկսեց զիջել իր դիրքերը: Անչելոտիին փոխարինեց Լեոնարդոն,ում գլխավորությամբ Միլանի գործերն ավելի վատացան և 2010թ.-ի հունիսի 25-ին Միլանը գլխավորեց Ալլեգրին և Միլանը արժանիորեն դարձավ Իտալիայի չեմպիոն:Միլանն այսօր մեծ ներուժ ունի և հաղթելու մեծ ցանկություն,ինչը նրան անպայման կօգնի նվաճել նոր գավաթներ: