Դեպի Վեր










18:50
Բալոտելիի վնասվածքը լուրջ չէ

«Միլանի» եւ Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելիի վնասվածքը, որը նա ստացել էր International Champions Cup-ի երրորդ տեղի «Լոս Անջելես Գելեքսիի» հետ հանդիպման ժամանակ, լուրջ չէ, հաղորդում է իտալական ակումբի պաշտոնական կայքը։
Օգոստոսի 9-ին տեղի ունեցած բուժզննումը ֆուտբոլիստի մոտ բացասական արդյունք է հայտնաբերել։ 22-ամյա հարձակվողն Իտալիայի հավաքականի կազմում կկարողանա մասնակցել Արգենտինայի հետ օգոստոսի 14-ին կայանալիք հանդիպմանը։
Հիշեցնենք, որ «Լոս Անջելես Գելեքսիի» հետ հանդիպման ժամանակ հարձակվողը վնասվածքի պատճառով փոխարինվել է։

Դիտումներ: 376 | Ավելացրեց: mario | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
 
Միլանի Հայալեզու Երկրպագուների Ֆան Կայք