Դեպի Վեր









Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 14 » Իտալիայի ֆուտբոլի առաջնություն (А սերիա)
16:00
Իտալիայի ֆուտբոլի առաջնություն (А սերիա)

Երկիրը` Իտալիա

Ստեղծվել է` 1898 թվականին

Առաջնությունը լքում են` երեք վատագույն թիմերը (Սերիա B)

Ներկայիս չեմպիոնը` «Յուվենթուս»

Ամենաշատ տիտղոսներն ունի` «Յուվենթուս» (28)

A սերիան իտալական ֆուտբոլային լիգայի բարձրագույն խումբն է, համարվում է աշխարհի ուժեղագույն առաջնություններից մեկը:

Սկսած 2004/2005 մրցաշրջանից A սերիայում ելույթ են ունենում 20 թիմեր: Ֆուտբոլային մրցաշրջանի ընթացքում յուրաքանչյուր ակումբ մյուս ակումբի հետ հանդիպում է երկու անգամ: Այդ խաղերը տեղի են ունենում մրցակցի և սեփական դաշտում: Այսպիսով, մեկ մրցաշրջանի ընթացքում թիմերն անցկացնում են 38-ական խաղ. 19-ն առաջին շրջանում` andata և 19-ը երկ­րորդ շրջանում` ritomo:

Հիմնադրումը

A սերիան իր ներկայիս ֆորմատով մեկնարկել է 1929 թվականին: A սերիայի ամենահաջողակ թիմերից են «Յուվենթուսը», որն առաջնությունում հաղթել է 28 անգամ (30 եթե հաշվենք 2005 և 2006 թվականների սկուդետոները), «Ինտերը»` 18 անգամ, «Միլանը»` 18 անգամ և «Ջենովան»` 9 անգամ: Յուրաքանչյուր 10 նվաճած սկուդետոյի համար թիմն իրավունք է ստանում կրել փոքրիկ ոսկե աստղ էմբլեմայի վերեվում: Այդպիսով «Յուվենթուսն» ունի երկու այդպիսի աստղ, իսկ միլանայան երկու թիմերն էլ մեկական աստղ: Առաջնությունը լքում են 18-րդ, 19-րդ և 20-րդ հորիզոնականներում գտնվող  երեք վատագույն թիմերը (Սերիա B):
1-ից 3-րդ տեղերը զբաղցրած 3 ակումբներ նվաճում են Չեմպիոնների լիգայի «ուղեգիր»: Դրանցից առաջին երկուսը իրնց հանդիպումները սկսում են անմիջապես խմբային փուլում: Երրորդ տեղը գրավված ակումբը սկսվում է որակավորման երրորդ փուլից, և խմբային փուլի «ուղեգիր» ստանալու համար պետք է հաղթել երկու խաղերում: Առաջնությունում 4 - րդ և 5 - րդ տեղերը սբաղեցրած թիմերը հանդես են գալիս Եվրոպայի լիգայում: Վերջիններիս միանում է Իտալիայի գավաթը նվաճած թիմը: Սակայն եթե Իտալայի գավաթի հաղթողն արդեն ներգրավված է Չեմպիոնների լիգայում կամ Եվրոպայի լիգայում, ապա «ուղեգիրը» տրվում է առաջնության 6 - րդ հորիզոնականը զբաղեցրած ակումբին:


Ակումբային ռեկորդները

Առաջնությունում բոլորից շատ մրցաշրջան անցկացրած թիմը` Ինտեր (81)

Բոլորից շատ սկուդետո նվաճած թիմը` Յուվենթուս (28)

Իրար հետևից շահած սկուդետոները` 5 Յուվենթուս (1930/31 — 1934/35), Տորինո (1942/43 — 1948/49), Ինտեր (2005/06 — 2009/10):

Անընդմեջ հաղթանակները` 17- Ինտեր 2006/07, 11- Ռոմա 2005/06, 10- Յուվենթուս 1931/32, 10- Միլան 1950/51 և 1989/90, 10- Բոլոնիա 1963/64

Բոլորից շատ հաղթանակներ` Յուվենթուս 1982թ

Բոլորից շատ խփած գոլերը` 1852 Յուվենթուս (միջինը 1.72 գոլ մեկ խաղում)

Մեկ մրցաշրջանի ընթացքում բոլորից շատ խփված գոլերի քանակով` 125 Տորինո 1947/48

Մեկ մրցաշրջանի ընթացքում բոլորից քիչ խփված գոլերի քանակով` 16 Բարի 1969/70

Մեկ մրցաշրջանի ընթացքում բոլորից շատ գնդակներ բաց թողնած թիմը` 91 Կազալե 1933/34

Մեկ մրցաշրջանի ընթացքում բոլորից քիչ գնդակներ բաց թողնած թիմը` 11 Կալյարի 1969/70

Մեկ մրցաշրջանի ընթացքում բոլորից շատ հաղթանակներ` 30 Ինտեր 2006/07

Մեկ մրցաշրջանի ընթացքում բոլորից քիչ հաղթանակներ` 1 Վարեզե 1971/72, Կատանիա 1983/84

Մեկ մրցաշրջանի ընթացքում բոլորից շատ ոչ-ոքի` 22 Մանտովա 1966/67

Մեկ մրցաշրջանի ընթացքում բոլորից քիչ ոչ-ոքի` 1 Նապոլի 1930/31

Մեկ մրցաշրջանի ընթացքում բոլորից շատ պարտություն` 27 Վենեցիա 1949/50

Մեկ մրցաշրջանի ընթացքում բոլորից քիչ պարտություն`0 Պերուդջա 1978/79, Միլան 1991/92

Հայտացուցակում հայտնված բոլորից շատ ոչ իտալացիներ, որոնք ներկայացնում են նույն երկիր`7 Ինտեր 18 հունվարի 2006թ (Խուլիո Կրուս, Նիկոլաս Բուրդիսո, Խավյեր Զանետի, Խուան Սեբաստիան Վերոն, Էստեբան Կամբիյասո, Կիլի Գոնսալես և Վալտեր Սամուել` բոլորը Արգենտինա)

Բոլորից շատ սկուդետոներ նվաճած ֆուտբոլիստները`

8 սկուդետո

Վիրջինիո Ռոզետա (2 Պրո Վերչելլի+6 Յուվենթուս)

Ջովաննի Ֆերրարի (5 Յուվենթուս+2 Ինտեր+1 Բոլոնիա)

Ջուզեպե Ֆուրինո (բոլորը Յուվենթուս)

7 սկուդետո

Ռոբերտո Բետեգա  (բոլորը Յուվենթուս)

Ալեսանդրո Կոստակուրտա  (բոլորը Միլան)

Չիրո Ֆերրարա  (2 Նապոլի+ 5 Յուվեն­թուս)

Պաոլո Մալդինի  (բոլորը Միլան)

Գաետանո Շիրեա  (բոլորը Յուվենթուս)

Գիլելմո Գաբետտո  (2 Յուվենթուս+5 Տորինո)

Ալեսանդրո Դել Պիերո  (բոլորը Յուվեն­թուս)

6 սկուդետո

Գվիդո Արա  (բոլորը Պրո Վերչելլի)

Էդոարդո Պաստեր  (բոլորը Ջենովա)

Ջեյմս Ռիչարդսոն Սպենսլի  (բոլորը Ջենովա)

Կլաուդիո Ջենտիլե  (բոլորը Յուվենթուս)

Անտոնիո Կաբրինի  (բոլորը Յուվենթուս)

Նրանկո Կաուզիո  (բոլորը Յուվենթուս)

Դինո Դզոֆֆ  (բոլորը Յուվենթուս)

Ռոբերտո Դոնադոնի  (բոլորը Միլան)

Դիտումներ: 1803 | Ավելացրեց: mario | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Միլանի Հայալեզու Երկրպագուների Ֆան Կայք