Դեպի Վեր









Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 22 » Google Chrome 18-ը պաշտոնապես թողարկվեց
14:28
Google Chrome 18-ը պաշտոնապես թողարկվեց
Google ընկերությունը պաշտոնապես թողարկեց Chrome ինտերնետ դիտարկչի հերթական 18-րդ տարբերակը, որտեղ կատարվել են մի շարք փոփոխություններ և վերացվել են մի քանի թերություններ: Նոր տարբերակը պարունակում է նաև Flash Player-ի վերջին տարբերակը: Google Chrome-ի վերջին տարբերակները հնարավորություն ունեն պատկերները մշակել ապարատային և ծրագրային եղանակներով: 18-րդ տարբերակում լավացվել է երկչափ և եռաչափ պատկերների ապարատային պատկերումը, ինչպես նաև ավտոմատ կերպով միացված է ապարատային պատկերումը: Կարող եք սեղմել դիտարկչի հասցեի դաշտում գրել chrome://gpu և պարզել, թե արդյոք ձեր համակարգչում տեղադրված Chrome-ը մշակում է պատկերները վիդեոքարտի հաշվին (hardware acceleration):



Ովքեր օգտագործում են 17-րդ տարբերակը, ապա Chrome-ը բացելուց պետք է ստանան տեղեկացում թարմացման մասին, իսկ եթե այդ տեղեկացումը այնուամենայնիվ չի հայտնվում, ապա կարող եք սեղմել փակելու կոճակի ներքևի գործիքի վրա և ընտրել About Google Chrome: Այնուհետև ծրագիրը ավտոմատ կթարմացվի և կտեղադրվի 18-րդ տարբերակը: Եթե ծրագիրը այդ դեպքում էլ չի թարմանում, ապա կարող եք ներբեռնել Գուգլի պաշտոնական կայքից
Դիտումներ: 589 | Ավելացրեց: Ադմին(Matt) | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Միլանի Հայալեզու Երկրպագուների Ֆան Կայք