"Սանթոսը" կքննարկի անձնական պայմանագիրը Ռոբինիոյի հետ:
La Gazetta dello Sport-ը տեղեկացնում է, որ "Միլանի" հարձակվող Ռոբինիոն կքննարկի անձնական պայմանագրի կետերը բրազիլական "Սանթոսի" հետ: Բրազիլացու տրանսֆերային գինը դեռ որոշված չէ: "Միլանը" առաջարկում է գործարքը ավարտել 8-10 միլիոն Եվրոյով բայց մինչեւ հիմա չի կարողանում ընդհանուր հայտարարի գալ "Սանթոսի" հետ: Ամենայն հավանակնությամբ կողմերը համաձայնության կգան մինչեւ Հուլիսի 15-ը, քանի որ ամառային տրանսֆերային պատուհանը Բրազիլիայում մոտ է ավարտին: