Նեստա՝ « Իմ լավագույն պահերը Չեմպիոնների Լիգայի հաղթանակներն էին »:
"Միլանի" նախկին պաշտպան Ալեսսանդրո նեստան BBC Sport լրատվականի հետ հարցազրույցի ժամանակ ասել է, որ իր կարիերայի լավագույն պահերը եղել են "Միլանում", երբ 2 տարի անընդմեջ դարձավ Չեմպիոնների Լիգայի հաղթող, առաջին անգամ հաղթելով "Յուվենթուտին", ապա "Լիվերպուլին": «Իմ Լավագույն պահերը եղել են Չեմպիոնների լիգայում, երբ ես անցկացրեցի բոլոր խաղերը անընդմեջ եւ հաղթեցի թիմիս հետ: Ինչ վերաբերվում է նրան, որ ես հրավիրվեցի հավաքական աշխարհի 2006 թվականի առաջնության ժամանակ, ապա դա չի մտնում հաճելի պահերի մեջ, քանի որ ես խաղացի 3 խաղ եւ 3-րդ ի վերջում ստացա շատ ծանր վնասվածք եւ չկարողացա օգնել հարազատ երկրիս»-կիսվել է իր հուզմունքով Նեստան: