Դեպի Վեր










15:30
Երկրպագուները չեն ցանկանում Զեեդորֆին տեսնել Գլխավոր մարզչի դերում

Իտալական «Միլանի» երկրպագուները դժգոհ են, որ թիմի գլխավոր մարզիչը կարող է դառնալ Կլարենս Զեեդորֆը, ով այժմ հանդես է գալիս բրազիլական «Բոտաֆոգոյում»:

Իտալական ակումբի երկրպագուներին չի գոհացնում այն փաստը, որ հոլանդացին չունի մարզչական փորձ:

Անցած գիշեր Curva Sud ֆանատական շարժման մի քանի ակտիվիստներ ձերբակալվել են այն բանի համար, որ ակումբի շենքի մոտ փակցրել են Զեեդորֆի նշանակմանը դեմ պաստառներ:

Հիշեցնենք, որ Զեեդորֆը, ում հետ «ռոսսոներիները» կարող են կնքել եռամյա պայմանագիր, գալիք ամռանն է ստանալու մարզչական PRO կատեգորիայի արտոնագիր:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 468 | Ավելացրեց: Ադմին(Matt) | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 kurajikna  
0
http://s017.radikal.ru/i425/1305/95/e63a15456db9.jpg esel nkar@

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
 
Միլանի Հայալեզու Երկրպագուների Ֆան Կայք