Ռուսաստանի հավաքականի գլխավոր մենեջեր Օրեստե Չինկվինին հայտարարել է, որ
Մոսկվայի ԲԿՄԱ-ի և Ճապոնիայի ընտրանու կիսապաշտպան Կեյսուկե Հոնդան
կարիերան շարունակելու է «Միլանում»:
«Հոնդան տեղափոխվելու է «Միլան», դրանում կասկած չկա» , - ասել է Չինկվինին:
Ավելի վաղ հայտարարվում էր,, որ «Միլանը» կարող է ձեռք բերել ճապոնացի
ֆուտբոլիստին անվճար, սպասելով նրա պայմանագրի ժամկետի լրանալուն, որը ուժի
մեջ է մինչև 2013 թվականի դեկտեմբերը: